Պենտագոնը թույլ է տվել Ուկրաինային HIMARS համակարգով հարվածել Ղրիմին
Պենտագոնի ներկայացուցիչ Լորա Կուպերը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է HIMARS համակարգի միջոցով հարձակումներ իրականացնել մարտադաշտի առավել մեծ հատվածներում: Նա նշել է, որ դա վերաբերում է նաև Ղրիմի տարածքին, որը, ըստ պաշտոնյայի, պատկանում է Ուկրաինային: Կուպերի խոսքով, ԱՄՆ-ն առաջիկայում HIMARS համակարգի լրացուցիչ խմբաքանակ կուղարկի Ուկրաինա՝ այդ երկրին տրվող ռազմական աջակցության նոր փաթեթի շրջանակում:
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed